Էրդողանը դահլիճում նորից սպասեցրել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ Էրդողանը սպասեցրել է Պուտինին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա յուրատեսակ ուղերձ է Պուտինին և վառ ապացույց, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում նվազել են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

40 րոպե տևած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների համագործակցության ոլորտները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ