Նենսի Փելոսին «Թվիթեր»-ում գրառում է կատարել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Հայաստան ժամանելուց կարճ ժամանակ անց թվիթերյան իր էջում գրառում է կատարել։

«Մեր հիմնադիր հայրերը բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը: Սերնդե սերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը:

ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,-գրել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ