ՀԱՊԿ առաքելության խումբն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահման

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Հայ զինվորականները ցուցադրել են ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով վնասվել է բնակելի շենք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ