Ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը՝ Երևանում տեղի ունեցող հակապետական հավաքներին

Ադրբեջանական մի շարք Telegram-յան ալիքներ երեկ ակտիվորեն լուսաբանում էին Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի հակապետական մանիպուլյացիայի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ագրեսիվ հավաքները, որոնց կազմակերպիչները ի սկզբանե աղավաղել և նենգափոխել էին վարչապետի խոսքը՝ փորձելով պատերազմի մեջ գտնվող երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել և այդ ալիքի վրա ռևանշի հասնել։

Երևանում երեկ գիշեր տեղի ունեցածն այնպիսի ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում, որ տասնյակ- հազարավոր հետևորդներ ունեցող ադրբեջանական տելեգրամյան ալիքները և ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում հրճվանքը Երեւանի փողոցներում կատարվածի առթիվ և գրում, որ դա միայն բխում է Ադրբեջանի շահերից, եւ հենց իրենց քարոզչամեքենայի արդյունքն է՝ Հայաստանի 5-րդ շարասյան ղեկավարմամբ։

Այդ ալիքներից մի քանիսը հետեւյալ բովանդակությամբ տեքստ էին տարածել երեկ գիշեր։ «Ամբողջ երկու տարի մեր հարթակները աշխատում էին պառակտել հայ հասարակությանը։ Մենք ամեն օր մշակում էինք նրանց վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու մեխանիզմներ։ Եվ հիմա մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը։ Քաոս ու խուճապ հայ հասարակության մեջ»,-գրել է ադրբեջանական Patriot տելեգրամյան ալիքը։

Իսկ մեկ այլ ալիք տարածել էր ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու մեջ մեղադրվող Միկա Բադալյանի՝ փողոց դուրս գալու կոչը և կից գրել․ «Այո-այո, դուրս եկեք փողոց, մնացածը մենք կասենք, ինչ եւ ինչպես անել»․ կամ, օրինակ․ «Սկսեք քաղաքացիական պատերազմ և սպանեք իրար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ