«Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն». Ալեն Սիմոնյան

Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման, հակառակորդի բարի կամքի կամ որևէ պայմանավորվածության վրա հույս դնել չի կարելի, մենք այս տրամաբանության մեջ ենք շարժվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: Այս մասին գրում է Փաստինֆոն։

Նրա խոսքով՝ որևէ բնակավայրում առաջխաղացում չի եղել, հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, կան դիրքեր, որոնք հայկական կողմը հետ է վերցրել:

Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, որ միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում.

«Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», – ասաց ԱԺ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ