«Ես ու Ալիևն իրար հետ չաթ չենք անում». Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետության շփման գծում հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ օպերատիվ կապի հետ կապված քննարկումներ եղան, այնպիսի տպավորություն է, «որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չաթ» ենք անում», այնինչ տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության փոխանցվում է ներկայացուցիչների միջոցով:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է համազգային ներուժը համախմբի՝ Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու մեր շահերը: «Ակնհայտ է բոլորի համար, որ Արցախի հարցը մեր երկրի համար ունի առանցքային նշանակություն: Կա չէ՞ բանակցային պրոցեսի առաջին օրվանից խորհրդավորության քողով պատելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ