Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 1 տարի առաջվա այս օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է մեկ տարի առաջ այս օրը, երբ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում էր քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ։

«Մեկ տարի առաջ՝ այս օրը»,- գրել է նա՝ կից տեղադրելով 2018-ի մարտի 31-ի տեսանյութ, որտեղ նա Վարդանանց հրապարակից հայտարարում է քայլարշավ սկսելու մասին ու սկսում միայնակ քայլել:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը:

Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք: Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին:

Ես անում եմ #ԻմՔայլըԳյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, March 31, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ