Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար․ ամերիկացի սենատոր

Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը։

«Ես աներևակայելի անհանգստացած եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից չգրգռված հարձակումների մասին հաղորդումներով: Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու և այդ անընդունելի հարձակումների համար։

Սա պետք է ներառի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնության անհապաղ դադարեցումը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ