Ռուսները թռնում են դասական տարբերակով․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստահաղորդավար Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան  էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

ՌՈՒՍՆԵՐԸ ԹՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Կան տեղեկություններ, որ Սյունիքի մարզի (Սարաշենի հատվածում) հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված ռուսական ստորաբաժանումները Ադրբեջանի ԶՈւ սանձազերծած հարձակման առաջին իսկ վայրկյաններին լքել են իրենց վերապահված հենակետերը։
Տեսանյութում պատկերվածը հենց ռուսների հանձնած հենակետն է։

Կադրում արդեն ադրբեջանցիներն են երևում։
Ռուսական խաղաղապահների զրահամեքենան էլ լքում է դիրքը։

Իսկական, մեծատառով դաշնակիցներ են։

Միևնույն ժամանակ, ես չեմ մեղադրում ռուսներին` մեզ հետ նման կերպ վարվելու հանար։ Ես մեղադրում եմ մեզ, որ հասել ենք էս օրվան` ինքնուրույն, մեր իսկ անխելքության հետևանքով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ