Ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով։

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների հետևանքով։

«Դա միանշանակ այդպես է: Անտառների այն հատվածներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չկա։ Մյուս մասերում կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն: Հրդեհը սկսվել է ժամը 18։00-ի սահմաններում»,- նշեց Կոստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ