Ադրբեջանի կողմից զոհվել 50 զինծառայող․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է  ադրբեջանցի 50  զինվորների մահվան մասին։

«Ընդհանուր առմամբ,  զոհվել է զինված ուժերի 50 զինծառայող, այդ թվում՝ ադրբեջանական բանակի 42 և պետական ​​սահմանային ծառայության 8 զինծառայող», -ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրոթյան  մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ  պատկերված էր այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ