Ներկայացվել է ամենաթանկարժեք արտաճանապարհային մեքենան. միայն դրա արժեքը տեսեք

Ամերիկյան Excell Auto Group ընկերության արտադրած Kalrmann King մեքենան գերազանցել է բրիտանական արտադրության Bentley Bentayga-ին և Rolls-Royce Cullinan-ին՝ դառնալով աշխարհում ամենաթանկարժեք արտաճանապարհային մեքենան:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, դրա գինը 1,8 մլն դոլար է:

Մեքենան ստեղծված է Ford F-550 մոդելի հիման վրա, կշռում է վեց տոննա: Դրա շնորհանդեսը կայացել է Դուբայում:

Փոխադրամիջոցն ունի աչքի ընկնող դիզայն, որն առանձնանում է սուր անկյունների առատությամբ:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Kalrmann King-ը համալրված է 6,8 լ աշխատանքային ծավալով, 400 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչով, որն առավելագույնը 140 կմ/ժ արագություն է զարգացնում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ