«ԵՄ-ն անհապաղ Հայաստան և Ադրբեջան կուղարկի իր հատուկ ներկայացուցչին»․ Ջոզեպ Բորել

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի Երևան և Բաքու՝ աջակցելու ապաէսկալացման ջանքերին և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում երկխոսության հաջորդ քայլերը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին լուրջ բախումներ են տեղի ունեցել, որից հետո արձանագրվել են մարդկային կորուստներ։ Շեշտվում է, որ պետք է դադարեցնել բախումները եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Հայտարարությունում ասում է, որ բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց նախաէսկալացման դիրքերին, իսկ հրադադարը պետք է խստորեն պահպանվի։

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Ես այսօր կխոսեմ արտգործնախարարների հետ։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր ազնիվ միջնորդական առաքելությունը՝ հասնելու ընդհանուր նպատակին՝ անվտանգ Հարավային Կովկասին»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ