Զոհված զինծառայողներից մեկը «Բերդ» պարային անսամբլից էր

«Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի՛ Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ ՊՆ-ի 11։00-ի դրությամբ հաստատված տեղեկության համաձան՝ հայկական կողմն ունի 49 զոհ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ