ՀԱՊԿ-ի հաղորդագրությունը շուտով կհրապարակվի

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Русарминфо»-ին հաստատել է Ադրբեջանի հարձակման մասին Հայաստանի դիմումի ստացումը և հայտնել, որ կազմակերպությունն այդ հարցով հաղորդագրություն է պատրաստում, որը շուտով կհրապարակվի:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ