Կադրեր Վերիշեն գյուղի գիշերային հրետանային գնդակոծության հետեւանքներից

@bagramyan26-ի տրամադրության տակ են հայտնվել Գորիս համայնքի Վերիշեն գյուղի գիշերային հրետանային գնդակոծության հետեւանքների կադրերը։

Լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին և ուղղակիորեն բնակելի շենքերին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ