«Քամի փչի» հիթի ռեփերն առաջադրվել է պատգամավորի թեկնածու

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Ֆելիքս Պետրոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ տեղեկացրել է ինքը՝ Ֆելիքս Պետրոսյանը.

Նշենք, որ Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է դեռևս 2009թ․ հայկական շոու-բիզնեսը ցնցած «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։ Նա ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է, միասին հանդես են եկել միայն այդ նախագծի շրջանակում, որից հետո եղբայրներից Նարեկը շարունակեց իր գործունեությունը շոու-բիզնեսում, իսկ Ֆելիքսը՝ ըստ որոշ տեղեկությունների՝ երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում։

Ի դեպ, ռեփեր Նարեկը շնորհավորել է արդեն պատգամավորի թեկնածու եղբորը․ «Իմ ազնիվ ու արդար ախպեր ջան։ Էկել ենք, որ մնանք… Էկել ենք, որ շատանանք…»,- գրել է նա։

Թերևս Ֆելիքս Պետրոսյանի կենսագրության մասին շատ բան հայտնի չէ։ Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք միայն, որ ամուսնացած է։ Իսկ համացանցում ակտիվություն սկսել է դրսևորել պատգամավորի թեկնածու առաջադրվելուց հետո։

աղբյուրը՝  https://lurer.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ