Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նախարարարների գործառույթային լիազորությունների մասով փոփոխություններ են լինելու, ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը։
«Ես չգիտեմ այս իրավիճակն աննախադեպ է, թե ոչ, համենայն դեպս, տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, քան երբևէ, երբ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները», — ասաց նա։