«ՌԴ-ի հետ բանակցություններ առայժմ հնարավոր չեն». Զելենսկի

Պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցություններ ՌԴ-ի հետ առայժմ հնարավոր չեն, քանի որ ռուսական կողմը չի կարող ադեկվատ դիրքորոշում ձևակերպել։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, բայց տարածքն ու հնարավորությունները փոխվել են: Հասարակությունը չի ցանկանում խոսել ահաբեկիչների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ վստահություն չկա, որ ռուսական կողմը կկատարի իր խոստումները։

Ինչպես նշել է Զելենսկին, նախ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հեռանա ուկրաինական տարածքներից և դադարի իրեն պահել որպես ահաբեկիչ. այդ դեպքում կարելի է խոսել «դիվանագիտական միջանցք բացելու» մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ