«Էս ի՞նչ մի ռոմանտիկ իդիլիաների մեջ է *** մարգուշը». Տիգրան Կարապետյան

Ազգային-Ժողովրդավրական Բևեռի անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս ի՞նչ մի ռոմանտիկ իդիլիաների մեջ է փնթի մարգուշը։ Փաստորեն, իրանք չէին հարձակվել Ուկրաինայի վրա` ուղղակի գնացել էին զիլինայի հրավիրելու:

Բայց ռսներն, ինչպես և դրանց զույգ ախպեր թրքերը, ի՜նչ նման են իրար. քանի կարում են մարսեն` մեծ֊մեծ փրթելով գնում են առաջ, մարդկություն, խիղճ, պատիվ ու օրենք ոտնատակ տալով, բայց հենց նեղն են ընկնում, ձեռաց հռետորաբանությունները փոխում ու դառնում են ամենախաղաղասեր, ամենամարդասեր, սպիտակ ու փամփլիկ:

Էն առյուծի ու լկտի նապի անեկդոտի պես, որ փոսն ընկնելուց հետո նապն ասում է.
֊ Հիմա որ ասեմ՝ եկել եմ ներողություն խնդրեմ, չես հավատա չէ՞»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ