«Ժնևի հայ համայնքի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը».Աննա Հակոբյան

Երեկ Ժնևի հայ համայնքի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը՝ ակնկալելով նրանց աջակցությունը դրանց իրականացման գործում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը ոգեւորիչ կլինեն Սփյուռքի հայրենակիցների համար եւ իրենց բարեգործական ծրագրերում առաջնահերթություն կստանան։


Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ