«Չաշխատող մարդը չի կարող երջանիկ լինել». Նիկոլ Փաշինյան

«Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության», — այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իրականացված վեց կետերը թվարկեց, նշելով՝ Հայաստանում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին։

«Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու և հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Երրորդ՝ մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է, իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք», — ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ