«Որդուս համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ մեր զինված ուժերում խորը խնդիրներ կան, ու պետք է այդ երեւույթը որեւէ կերպ չհանդուրժենք.

«Պետք է պրոբլեմը խորությամբ նախ հասկանանք: Մի ժամանակ ասում էին՝ բանակը մեր սրբությունն է, պիտի բանակի թեմաները չբարձրացնենք: Ո՛չ, ընդհակառակը, բանակը մեր սրբությունն է, հենց դրա համար պետք է սրբենք էդ մարմինը ոչ տեղին ու ոչ մաքուր երեւույթներից: Մենք ինչի՞ց ենք վախենում, որ չենք խոսում մեր երեխեքի հարաբերությունների մասին: Օրինակ, մի գաղտնիք ասեմ, ինձ համար հետաքրքիր էր, իմ տղան, որ բանակում ծառայել է, ինքը ո՞նց է ծառայել, ինքը արդյոք ծառայո՞ւմ է այնպես, ոնց որ մյուսները:

Ինքը արդյոք ծառայո՞ւմ է այն արժեքային համակարգի համապատասխան: Ես, անկեղծ ասած, էս վերջերս հանձնարարեցի ինձ մի գաղտնի տեղեկանք տալ, թե ո՞նց է այդ ծառայությունը տեղի ունենում:

Ես, անկեղծ ասած, շատ ուրախացա՝ տեսնելով էդ զեկույցը, որ նա, առանց բացառության, բոլոր աշխատանքներին մասնակցում է, այդ թվում նաեւ զորամասի տարածքը մաքրելու աշխատանքներին, որովհետեւ, եթե ես կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում եւ ծնկաչոք ծխուկներ եմ հավաքում՝ լինելով ՀՀ վարչապետ, իմ տղան ծառայելիս պետք է, այո՛, ավելը վերցնի եւ մաքրի իր զորամասի տարածքը, եւ դա իր համար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա, որովհետեւ այդ կեղծ արժեքը, որ ծխախոտը ծխեն, շպրտեն…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ