Երկրաշարժ է տեղի ունեցել

Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել, որ զգացվել է թե հենց Վան քաղաքում, թե շրջաններում։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի Գյուրփնարի շրջանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որը բնակչության շրջանում անհանգստություն է առաջացրել։

Թեեւ երկրաշարժի հետեւանքով վնասներ չեն գրանցվել, սակայն բնակիչներն անհանգիստ են, քանի որ 11 տարի առաջ այս օրերին Վանում ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որի հետեւանքով եղան բազմաթիվ զոհեր եւ փլուզվեցին հարյուրավոր շենքեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ