«Տվյալ համայնքի համայնքապետը չպիտի լինի նույն համայնքից». Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե երբևէ ընկերս անցնի իշխանության ղեկին և փորձի որևէ խորհուրդ հարցնի ինձ, առաջին խորհուրդս կլինի այն, որ ընդհանրապես հանի համայնքապետերի ընտրությունները, նման պաշտոնները լինեն միմիայն նշանակովի ու պարտադիր տվյալ համայնքի համայնքապետը չպիտի լինի նույն համայնքից։ Գետտոների վերածված մեր գրեթե բոլոր գյուղերը այդպիսին են դարձել տեղացի համայնքապետի ու գյուղացիների որոշ մասի սիմբիոզի պատճառով։

Ազգային մենթալիտետից ելնելով՝ տեղացի լինելու պատճառով է, որ ոչ մի ապօրինության դեմ ամբողջ գյուղով ոտքի չեն կանգնել, քանի որ համայնքապետը տվյալ համայնքի մեծամասնություն կազմող բնակիչների բարեկամն է, ի վերջո, հայի ասած՝ երես երեսից է ամաչում։

Չէ, դուք պատկերացրեք ուրիշ քաղաքից մեկը եկած լիներ ու գյուղում ապօրինի կերպով հող օտարեր, գյուղացիները եղանը կմտցնեին փորը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ