Սպանություն Լոռիում․ սրտի հատվածում դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդ՝ մահացած վիճակում

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Սեպտեմբերի 6-ին, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժշիկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-ից 8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին ժամը 22։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանի և Գ ․ Հովհաննիսյանի միջև, որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։

Կայքի տեղեկություներով՝ պարզվել են նաև ականատեսների ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ