«Ալլա Պուգաչովայի հետ խնդիր չունենք , իսկ այ ամուսինը Գալկինը…».Կրեմլից պատասխանել են

Որոշ ռուս արտիստներ, այդ թվում նաև Մաքսիմ Գալկինը, վերջին շրջանում իրենց արատավորող հայտարարություններ են արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով ռազմական գործողության մեկնարկից հետո արտերկիր մեկնած մշակութային որոշ գործիչների՝ ՌԴ վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ նրանք «Ռուսաստանի քաղաքացիներ են»։

«Կան արտիստներ, որոնք բառացիորեն արատավորել են իրենց բացարձակ անպարկեշտ ու անընդունելի հայտարարություններով։ Դա առանձին պատմություն է, և նրանց հետ մեր ուղիներ, ակնհայտ, նույնը հունով չեն գնում», – հայտարարել է Պեսկովը՝ ընդգծելով, որ խոսքը բոլոր արտիստների մասին չէ։

«Ես չեմ լսել որևէ հայտարարություն Ալլա Պուգաչովայից, մինչդեռ նրա ամուսնուց՝ այո։ Նրա հետ մեր ճանապարհները, անշուշտ, նույնը չեն․ ամուսինը շատ վատ հայտարարություններ է արել», – օրինակ է բերել Պեսկովը։

Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք այս իրավիճակը որևէ ազդեցություն ունենալ Գալկինի վրա՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է․

«Մեր իրավասու մարմիններից առայժմ որևէ արձագանք դեռ չեմ տեսել, բայց նա հայտարարություններ է արել, որոնցով ինքն իրեն թշնամացրել է բոլորիս հետ»։

Պեսկովը նաև հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ է վերաբերվում Պուգաչովային։

«Նրանք գիտեն միմյանց, ծանոթ են, բազմիցս հանդիպել են։ Նորմալ է վերաբերվում»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ