«Շտապե՛ք ձեր մասնակցությունն ունենալ այս ինքնատիպ ու նմանը չունեցող միջոցառմանը».Մովսես Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իսկ դու լսե՞լ էիք, որ այսօրվանից Հայաստանը մեկ շաբաթով վերածվելու է աշխարի գիտական-տեխնոլոգիական-արվեստի կենտրոնի։
Վաղ առավոտից արդեն Հայաստանում պաշտոնապես տրվել է STARMUS (Սթարմուս) միջազգային փառատոնի մեկնարկը։ Մինչ այս այն անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։
Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ,
ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝
Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ,
երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:
✅Բացի Մարզահամերգային համալիրում անցակցվող վճարովի միջոցառումներից՝ Սթարմուսի շրջանակներում Օպերայի բակում սեպտեմբերի 8-11-ը լինելու են նաև անվճար բացօթյա համերգներ ու երեխաների ու պատանիների համար անվճար գիտատեխնոլոգիական ճամբարներ, որտեղ ցուցադրվելու են գիտության տարբեր ոլորտների վերջին նորարարությունները։
Շտապե՛ք ձեր մասնակցությունն ունենալ այս ինքնատիպ ու նմանը չունեցող միջոցառմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ