15-ամյա պատանին մետաղալարով կախվել Է

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02։30-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան գյուղում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է՝ մահացածը նշված գյուղի բնակիչ է, ծնված 2007 թվականին։

Նա Նալբանդյան գյուղի ճանապարհից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող ուռենու ծառից մետաղալարով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։

Ոստիկանությունից հավելեցին, որ զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ