«Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին»․ Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայկ Մարությանին։  Խաժակյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Այսօր Հայկ Մարությանը հրապարակեց իր ներկայացման անոնսը և իրեն բնորոշ կապկումով անդրադարձավ Էդմոն Մարուքյանին:

Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոից» դառնալ «քաղաքապետ Մարության»: Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ:

Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ: Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում:

Այնպես որ մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ