«Վերջապես, Ռուբեն Վարդանյանի’ Արցախում ապրելու որոշումը այդ խնդիրը լուծու՞մ է․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարություններին։  Սաֆարյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Ռուբեն Վարդանյանն այդ որտեղ է հետազոտություն անց կացրել «արցախցիների հանդեպ ատելության» թեմայով? Արցախին «ատողները» տասնամյակներով հազարավոր թանկ ու սիրելիներ են ուղարկում հայրենիքի այդ հատվածը պաշտպանելու համար? 4 հազար զոհ են տալիս պատերազմում?

Պատերազմից հետո համաձայնում են ու չեն առարկում, որ կառավարությունը միլիարդներ ուղարկի Արցախ’ աննախադեպ մասշտաբի բնակարանաշինության ու կառուցելու համար այն, ինչը «չեն նկատել», որ չի արվել ու չի կառուցվել անցյալ տասնամյակներով, կամ առնվազն կառուցվածը բացարձակ համաչափ չի եղել ուղարկածից կերածին ու առանձնատների «մասշտաբներին»?

Այդ արտահայտություն արվել է «հիմնավորելու» համար, թե ինչու Արցախն այլևս չի կարող ապրել Հայաստանի հետ, այլ մեկ ուրիշի տակ? Իհարկե խոսքը Ռուսաստանի մասին է, ոչ թե Ադրբեջանի… Ասվածը բավական նման չէ նրան, երբ պատերազմից առաջ Մոսկվաներից Զատուլիներ էին հրավիրվում Արցախի համալսարան, որտեղ հայտարարում էին, թե արցախցիները Հայաստանի կազմում ու հետ չեն կարող ապրել, այլ Ռուսաստանի հետ, քանի որ մենթալիտետով նրանց են մոտ? (ի տարբերություն այլոց’ մենք էլ հո չենք մոռացել, որ պատերազմից առաջ նման բան է եղել…)

Վերջապես, Ռուբեն Վարդանյանի’ Արցախում ապրելու որոշումը այդ խնդիրը լուծում է? Եթե լուծում է, փառք ու պատիվ իրեն։ Բայց իրավիճակի ախտորոշման ու այդ «լուծման» միջեւ կապը ինչ-որ լավ չի ստացվում։ Եվ միթե արժեր մի քանի մարդու «զգացումներն» այդպես ընդհանրացնել որպես Հայաստանում դիտված ֆենոմեն? Մեղմ ասած, ահագին տարօրինակ է կամ Ռուբեն Վարդանյանը շատ տարօրինակ շրջապատ ունի….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ