Փողերի լվացքատան տերը Արցախի փրկիչ է ներկայանում․ Լվացք անող Ռուբենի կեղտոտ անցյալը

Հայաստանի ներքաղաքական դաշը վերածվել է իսկական կրկեսի։  Տարբեր կրկեսային համարներով հանդես են գալիս անձինք, որոնց նպատական ամբողջ կյանքում եղել է փող աշխատելը, իսկ այսօր բեմադրում են, թե եկել են Հայաստան ու Արցախ փրկելու։

Նմանօրինակ փրկիճների վառ օրինակ է նաև Ռուբեն Վարդանյանը, ով իրեն սրբի տեղ դրած Արցախի փրկիչ է ձևանում։ Իսկ որ վաղ անցյալում նույն ինքը՝ Ռուբեն Վարդանյանը, ով  «Տրոյկա Դիալոգ»  ընկերության նախկին ղեկավարն էր, մեղադրվում էր փողերի լվացման մեջ։

Դեռևս 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։Վարդանյանի «Տրոյկա լվացքատանը»  մանրամասն անդրադարձել էր նաև «Հետք» պարբերականը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ զբաղվել։

Փողերի լվացքատան տերը որոշել է Արցախի փրկիչ ներկայանալ, իսկ թե ինչ հեռահար նպատակներ է հետապնդում, դատեք ինքներդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ