Մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել․ մանրամասներ Փաշինյանի և ՔՊ խմբակցության հանդիպումից

Այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Հանդիպման ընթացքում թե խմբակցության պատգամավորները, և թե վարչապետ Փաշինյանը վերահաստատել են, որ հավատարիմ են մնում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց նախընտրական խոստմանը և ուժերի ներածին չափով ամեն բան անելու են տարածաշրջանում  կայունության հաստատման ու պահպանման համար։

— Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու  ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները այլ ելք չեն թողնում, բացի խաղաղության հաստատումից ու պահպանումից,- ընդգծել են  հանդիպման մասնակիցները։

Ի դեպ, ինչպես մեզ հայտնեց ՔՊ խմբակցության մեր աղբյուրը, խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է, որ մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ