«Մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

Եթե դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում անդամ երկրների մոտ կոնսենսուս չլինի, ապա Հայաստանը կշարունակի աշխատանքը կոնսենսուսի հասնելու համար, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցին։
«ՀԱՊԿ որոշումները կայացվում են կոնսենսուսով, կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է, և ես ինքս ասել եմ այդ կապակցությամբ, որ այդ հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք չեմ ստացել», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը վերահաստատեց նախկինում հնչեցված իր խոսքեր։
«Այն, ինչ ասել եմ, մնում է ուժի մեջ, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց։ Պատրաստվում ենք սկզբունքորեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը», — ասաց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ