Օդաչուն, նկատելով բենզալցակայանում բռնկված հրդեհը, փոխել է ուղղությունը և բեռնված ջուրը դատարկել այրվող բենզալցակայանի վրա. մանրամասներ Իջևանում տեղի ունեցած հրդեհից

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Իջևան քաղաքում գտնվող բենզալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում չորս քաղաքացի այրվածքներով ծանր վիճակում հոսպիտալացվել են Իջևան ԲԿ, ապա տեղափոխվել մայքարաղաք Երևան:

Araratnews.am թղթակիցը Տավուշի մարզից հայտնում է, որ օրեր առաջ Իջևանում բռնկված անտառային հրդեհի մարման գործընթացոջմ արդեն երկու օր է ներգրավված է ուղղաթիռ, որն իր աշխատանքները շարունակել է նաև այսօր:

Վերջինիս օդաչուն, վերևից նկատելով բենզալցակայանում բռնկված հրդեհը, փոխել է ուղղաթիռի ուղղությունը և բեռնված ջրի պարունակությունը դատարկել այրվող բենզալցակայանի վրա` այդպիսով օգնելով հրշեջ-փրկարարներին և թույլ չտալով, որ կրակը հասնի բենզինի պահեստավորման ամբարներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ