Բացահայտվել է Էջմիածնում տարածված տհաճ հոտի պատճառը

Երեկ կեսգիշերին Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը  բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել քաղաքացիներին խուճապի չմատնվել։

Առավոտյան Դիանա Գասպարյանը SHANTNEWS.am կայքի լրարգրողի հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ արագ արձագանքման խումբը գիշերը պարզել է` հոտի սկզբնաղբյուրն Էջմիածնից 5-7 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղում է, ուր բնակիչներից մեկը գազի բալոնն է դատարկել:

Թափված յուղային զանգվածը մեքենաների անիվների հետ տարածվել է շրջակայքում: Ըստ ԱԻՆ քիմիկոսների` օդում  առողջության համար վտանգավոր  նյութեր չկան:

Քաղաքի ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել գազի բալոնը դատարկողին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ