Газель-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է և հայտնվել ձորում

Այսօր` մարտի 30-ին ճանապարհ մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ