«Հարց Փաշինյանին …» Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել.

Հարց Փաշինյանին. իսկ ինչու՞ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը

Այսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 
2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:

Բայց ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեցին այդ հանդիպումներին: Ակնհայտ էր, որ Փաշինյանն այս հայտարարությամբ ևս տուրք էր տալիս ականջահաճո հայտարարություններին, եթե ոչ պոպուլիզմի:

Դեռ 2019-ի փետրվարի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել եմ, որ եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական սուտ խոստումն է տվել: 
Հանդիպումը կայացավ, բայց Արցախի իշխանությունը այդպես էլ չմասնակցեց դրան:

Հ.Գ. Փաստորեն, այստեղ ևս Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել իր տված խոստումը:
Ինչպես տեսնում ենք՝ նրա խոսքը գործ չէ:

Հարց Փաշինյանին. իսկ ինչու՞ հանդիպմանը ներկա չէր Բակո ՍահակյանըԱյսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 2018-ի…

Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Friday, March 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ