«Ալիեւի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մարտի 29–ին Վիեննայում կայացած՝ Փաշինյան–Ալիև հանդիպմանը։

«Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիեւ այսօրվա հանդիպմանը՝

  • 1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։
  • 2. Համանախագահների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։
  • 3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։
  • 4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։
  • 5. Ալիեւի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված…

Ավելի մանրամասն կխոսեմ վաղը ուղիղ եթերում»,– գրել է Աշոտյանը։

Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիեւ այսօրվա հանդիպմանը՝1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ…

Posted by Armen Ashotyan on Friday, March 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ