Ասֆալտի մեջ «թաղված» ինքնաթիռի տեսանյութը հիթ է դարձել

Համացանցում հայտնվել  է  տեսանյութ, որտեղ ինքնաթիռը թափահարելով թևերը, կարծես ընկղմվում է նրա համար նախատեսված թռիչքուղու ասֆալտի մեջ:

Cessna 680 ինքնաթիռը փոթորիկի ժամանակ ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել: Ինքնաթիռը ուժեղ քամու հետևանքով չէր կարողացել հարթ վայրէջք կատարել՝ անընդհատ թափահարելով թևերը:

Իսկ հրապարակված կադրերն ընդամենը oպտիկական պատրանք է, որն առաջացել էր թռիչքուղու անհարթության և տաք ասֆալտի շնորհիվ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ