Վարչապետի որդու համար ավել անելը զապադլո չէ

aravot.am-ը գրում է

Եթե ես, լինելով ՀՀ վարչապետ, կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Վերջերս ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ինչպես է իմ 
որդին ծառայում բանակում:

Շատ ուրախացա, տեսնելով զեկույցը, որ նա բոլոր  աշխատանքներին մասնակցում է, բոլոր աշխատանքներին, առանց բացառության, այդ  թվում նաեւ զորամասը մաքրելու աշխատանքներին, որովհետեւ, եթե ես, լինելով  ՀՀ վարչապետ, կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի  ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Եվ դա իր հարամար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա  իր համար պետք է լինի հպարտանալու առարկա»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ