Ինչպես դեռ երեկ հայտնեցինք, Միքայել Արզումանյանը, ով 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր, կալանավորվել է։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի պատճառով էլ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները,իսկ մեր ստորաբաժանումները՝ տվել մի շարք մարդկային զոհեր և վիրավորներ։
Սակայն ուշագրավ է, որ դեռևս Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունից առաջ, ինչպես նաև դրանից հետո Արթուր Վանեցյանի սազանդարները լծվել էին Միքայել Արզումանյանի պաշտպանությանը։ Անգամ politik.am կայքի խմբագիրը՝ Բորիս Մուրազին էր լծվել այս գործին։ Փորձոեւմ էր արդարացել Միքայել Արզումանյանի գործողությունները՝ պատճառաբանելով, թե իբր հակառակ դեպքում Շուշի տանող ճանապարհի պաշտպանական դիրքերից փախած Վանեցյանը կզոհվեր։
Այս արշավին բնականաբար միացավ նաև Վանեցյանը, ով սլաքները կրկին անգամ ուղղեց վարչապետ Փաշինյանի վրա ու մեղադրեց պատերազմի պարտության մեջ։
Բնականաբար Արթուր Վանեցյանի այս նյարդային ջղաձգումներն ու սազանդարներով արշավը անտեղի չէ և տրամաբանական է ենթադրել, որ Վանեցյանը վախեր ունի ու հետագա քննության արդյունքում կարող են պարզվել նաև Շուշի տանող ճանապարհի պաշտպանական դիրքերից Վանեցյանի փախուստի պատճառները։