Նիկոլ Փաշինյանը պատմեց իր և ավստրիացի աղջկա հանդիպման մասին

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Այնուհետև վարչապետը հանդիպել է Ավստրիայի հայ համյնքի հետ, որի ժամանակ պատմել է վստրիացի աղջկա հանդիպման մասին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ