Վարչապետը մեկնաբանում է Ալիևի հետ 3.5 ժամ տևած հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցությունները նորմալ են անցել: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան:

«Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ մեքենա նստելիս:

Ադրբեջանի նախագահին լրագրողները հարց են ուղղել՝ գո՞հ է արդյոք հանդիպման արդյունքներից, սակայն Ալիևը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ավստրիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանել, կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ