Ինքնասպանության փորձ Երևանում. Տղամարդիկ կամրջի եզրին պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:

Տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:

Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ