Օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրն էր: Երաժիշտը կդառնար 49 տարեկան: Արտիստի պատվին հայ էստրադային երգիչ-երգչուհիները համերգ էին կազմակերպվել, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Առաջին անգամ Հայկոյի սիրված մեղեդիները հնչում էին առանց նրա, բայց եւ նրա հետ:
Երեկոն վարում էին երգչի ընկերները՝ Նազենի Հովհաննիսյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանն ու Խորեն Լևոնյանը:
Համերգի ընթացքում բեմ բարձրացավ նաեւ երգչի որդին՝ Արման Հակոբյանը: Նախքան ելույթը, տեսանյութ ցուցադրվեց Արմանի մասնակցությամբ, որում տղան ասում է, որ անչափ սիրում ու կարոտում է հորը եւ ուզում է նրան նմանվել, նրա պես կյանքը սիրող ու երազող լինել: Ապա Նազենի Հովհաննիսյանը, բեմ հրավիրելով Արմանին, ասաց՝ Արման Հայկոյի Հակոբյան՝ Հայկոյի լավագույն ստեղծագործությունը: Արմանն էլ ներկաներին ասաց՝ «Շնորհակալ եմ, որ եկել եք հայրիկիս համերգին»:
Տեսանյութ
Ինչպես է Սիրուշոն լաց լինում ետնաբեմում. երգչուհին Հայկոյին նվիրված համերգից հոլովակ է հրապարակել