Այսօր՝ օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 07:30-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել ավտովթարի հետեւանքով վնասվածքները ստացած երիտասարդ տղա:
Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:
Տուժածի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ: Անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Կատարվել է գանգի ռեզեկցիոն տրեպանացիա, սուբդուրալ հեմատոմայի հեռացում: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է:
Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով սանավիացիայի ուղղաթիռով երիտասարդը տեղափոխվել է Երևան: