3-ամյա փոքրիկի համար արյան դոնորներ են անհրաժեշտ

Լուսանկարի երեխան Մարկն է, 3 տարեկան: Փոքրիկի մոտ հայտնաբերվել է արյան սուր լեյկոզ:

Երեխան այժմ գտնվում է ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Փոքրիկի հարազատները դիմում են հանրությանը՝ խնդրելով տրամադրել ցանկացած կարգի արյուն, սակայն առավել ցանկալի է առաջին դրական:

Լաբորատորիան գտնվում է Արյունաբանական կենտրոնում, ցանկության դեպքում կարող եք մոտենալ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-12:00:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 098 885 961 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ