ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
ՀՀ վարչապետը Վիեննայի հանդիպումից երկու օր առաջ ազգային ժողովի ամբիոնից նշել էր, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակեն տարբեր հարցերի վերաբերյալ։