«Մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկիոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»:

Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:

Դրական կանխատեսման մեջ, որն արտացոլում է Moody’s–ի ակնկալիքները բանկերի վարկունակության զարգացումների մասին հաջորդ 12-18 ամիսներին, դրված են տնտեսական ուժեղ պայմաններ, որոնք կխթանեն գործարար ակտիվությունը և վարկային պահանջարկը, ինչն օգնում է բանկերի եկամտայնության բարձրացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ